01 04 2019

Հղի կնոջ մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հղի կնոջ մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Գավառի հիվանդանոցում 27-ամյա Հասմիկ Հարությունյանի մահվան դեպքի կապակցությամբ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։

2019 թվականի մարտի 30-ին՝ ժամը 20:20-ին, «Գավառ ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Անաֆիլակտիկ շոկ»-ի պատճառով իրենց մոտ մահացել է Գավառ քաղաքի բնակչուհին՝ ծնված 1992թ.: Նույն օրը ՀՀ ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել նաև Գավառ քաղաքի բնակչից այն մասին, որ 2019թ. մարտի 30-ին՝ ժամը 17-ի սահմաններում, իր կնոջը՝ տարել է «Գավառ ԲԿ» ՓԲԸ մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունք՝ հղիությունն ընդհատելու նպատակով, և ժամը 20:00-ի սահմաններում տեղեկացել է, որ կինը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ): Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կնոջ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ