29 03 2019

5 տարում բանակից խուսափած 2679 ՀՀ քաղաքացի ազատվել է հետապնդումից․ News.am

5 տարում բանակից  խուսափած 2679 ՀՀ քաղաքացի ազատվել է հետապնդումից․ News.am

Վերջին 5 տարում Հայաստան է վերադարձել և օրենքով նախատեսված սահմանված տուգանքը վճարելուց հետո քրեական հետապնդումից ազատվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող 27 տարին լրացած 2679 ՀՀ քաղաքացի։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցման ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ ներկայումս պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կապակցությամբ հետախուզման մեջ է գտնվում 10809 անձ։ Նախորդ՝ 2018թ. նրանց թիվը 10940 էր, իսկ 2017թ.՝11170։

Դատախազությունից միևնույն ժամանակ տեղեկացրել են, որ վերջին 5 տարում այլընտրանքային ծառայության է զորակոչվել նախկինում հետախուզման մեջ գտնվող 47 քաղաքացի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ