Ղազախստանում՝ Կըզըլօրդայի մարզում, գիշերային թռիչքի ժամանակ՝ եղանակային բարդ պայմաններում, Մի-8 ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Պատահարի հետևանքով զոհվել է 13 զինծառայող։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ երկրի ՊՆ-ին։
Համացանցում հրապարակված տեսանյութում երևում են այրվող ուղղաթիռի բեկորները, օգնության շտապող փրկարարները։
«Թռիչքների կանոնների խախտման» հոդվածով գործ է հարուցվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը