25 03 2019

Սերժ Սարգսյանը և ՀՀԿ անդամներն այցելել են Անդրանիկ Մարգարյանի շիրիմին

Սերժ Սարգսյանը և ՀՀԿ անդամներն այցելել են Անդրանիկ Մարգարյանի շիրիմին

Մարտի 25-ին ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 12-րդ տարելիցն էր: Տարելիցի կապակցությամբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ անդամները Կոմիտասի անվան Պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել նրա հիշատակին։

Հիշատակի օրվան նվիրված կարգին մասնակցում էին Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը, Արդարադատության նախկին փոխնախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անդամները:

Անդրանիկ Մարգարյանը մահացել է  56 տարեկանում 2007 թվականի մարտի 25-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ