Երևանում «Հանուն արդարության» հասարակական վերահսկողական նախաձեռնությունը համապետական շաբաթօրյակի շրջանակում ակցիա է իրականացնում՝ հիշեցնելով Կարմիր գծերի վերացման անհրաժեշտության մասին:
Նախաձեռնության անդամները պնդում են` իրենք իրականացնում են հասարակական պահանջ, այս պահանջը ձևավորվել է դեռևս հեղափոխությունից առաջ, և այդ մասին բազմիցս հայտարարություններ է արել երկրի ներկայիս վարչապետ, նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը ԱԺ հարթակից պահանջել է կարմիր գծերը վերացնել:
«Կարծում ենք, որ կարմիր գծերը նույնպես ժողովրդի պահանջն է և մենք այսօր իրականացնում ենք այդ պահանջը: Հիմա քաղաքում շրջելու ենք ու բոլոր կարմիր գծերը մաքրենք»,- ասաց խմբի անդամներից մեկը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը