21 03 2019

Աննա Հակոբյանը գործարարներին խնդրել է հանդիպման մասին ոչ ոքի չասել․ Politik.am

Աննա Հակոբյանը գործարարներին խնդրել է հանդիպման մասին ոչ ոքի չասել․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Շաբաթներ առաջ ֆեյսբուքյան օգտատեր, «Այլընտրանք» նախաձեռնության անդամ Նարեկ Մանթաշյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․«Իմ ունեցած հավաստի տեղեկություններով՝ սույն թվականի փետրվարի 14-15-ն ընկած ժամանակահատվածումվարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՀՀ կառավարության շենքում իր հրավերով հանդիպում է ունեցել ՀՀ ծխախոտի բիզնեսով զբաղվող տնտեսվարողների (արտադրող, ներմուծող) հետ և ներկայացրել իր հիմնադրամի գործունեությունը։

Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանն առաջարկել է ծխախոտի ամեն տուփից 1 դրամ փոխանցել իր հիմնադրամին»։

Տեղեկատվությունը ճշտելու համար Politik.am-ը հարցում էր ուղարկել վարչապետի տիկին Աննա Հակոբյանին։ Օրերս ստացանք գրասենյակի պատասխանը, որում, մասնավորապես, ասվում է․«ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին ուղղված գրավոր հարցմանն ի պատասխան, Ձեզ եմ ներկայացնում Ա. Հակոբյանի պատասխանը:

Այ´ո, եղել է նման հանդիպում, 3 ընկերություն մասնակցել են այդ հանդիպմանը, որոնցից մեկը հրաժարվել է մեր առաջարկությունից, երկրորդի պատասխանին դեռ սպասում ենք, երրորդ կազմակերպությունը որոշել է՝ խորհրդանշական փոքրիկ գումար կարող է հատկացնել «Ժպիտների քաղաք» հիմնադրամին»։

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Աննա Հակոբյանը հանդիպման ընթացքում թախանձագին խնդրել է գործարարներին, որպեսզի  հանդիպման մանրամասնները չմանրամասնեն, քանի որ կարող են որոշ շրջանակներ շահարկել այդ փաստը։ Ըստ էության, հանդիպմանը մասնակցած գործարարների մի մասը անտեսել է Աննա Հակոբյանի թախանձագին խնդրանքները և տեղեկատվության արտահոսք է կազմակերպել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ