21 03 2019

Համաշխարհային ռեկորդ․ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահն օրը 428 կառույց է նախագծում



Ճարտարապետ Վահագն Վերմիշյանը մարտի 21-ին նշանակվեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ։ Ելույթում ասաց, որ 1989 թվականից աշխատել է Ստեփանավանում, Ռուսաստանում, Սուդանում, Չինաստանում, Դուբայում, Եվրոպայում:

«Նախագծել և կառուցել եմ 5 միլիոնից ավելի շինություններ տարբեր երկրներում»,- ասաց Վերմիշյանը։

Համաձայն «Վիքիպեդիա» հանրագիտարանի՝ Վահագն Վերմիշյանի աշխատանքային գործունեությունը սկսվում է 1987 թվականից։ 32 տարում 5 միլիոն շինության նախագծումը նշանակում է, որ յուրաքանչյուր օր նախագծել է 428 կառույց։ Ու զարմանալի է, որ կառավարության որևէ անդամ չհարցրեց՝ պարոն Վերմիշյան, ինչպե՞ս եք հասցրել 32 տարում կառուցել 5 միլիոն շենք։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ