Նյութը՝ panorama.am-ի
Հանրապետության հրապարակում քաղաքացիները վրդովված դիմում են կառավարության շենքը պաշտպանող ոստիկաններին՝ հարցնելով, թե ինչու են պաշտպանում թուրքական օրակարգ առաջ տանող իշխանություններին:
Ցուցարարներից մեկն ասաց, թե իր քույրը Արցախում պատանդ է և ոստիկանները շենքի դեմ կանգնելու փոխարեն գնան քրոջն ազատեն:
Ակցիայի մասնակիցները ոստիկաններին հորդորում են միանալ ժողովրդին: Ոստիկանությունն էլ բարձրախոսով հորդորում են քաղաքացիներին հեռու կանգնել ոստիկաններից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը