16 03 2019

Վալերի Օսիպյանը 4 կադրային փոփոխություն է արել

Վալերի Օսիպյանը 4 կադրային փոփոխություն է արել

Մարտի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հրամաններ է ստորագրել, ինչի արդյունքում ոստիկանության բաժինների պետերի մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։

Վ. Օսիպյանի հրամանով Սեյրան Մարտիրոսյանը ազատվել է ոստիկանության Թալինի բաժնի պետի պաշտոնից։ Մեկ այլ հրամանով նա նշանակվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Հայկ Թումանյանն ազատվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Մեծամորի բաժնի պետ։

Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Արթուր Ֆրանկյանը ազատվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Թալինի բաժնի պետ։

Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Արմավիրի բաժնի պետ է նշանակվել նույն բաժնի օպերգծով տեղակալ Մնացական Խաչատրյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ