12 03 2019

Վերահսկում ենք Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների ընթացքը. Դավիթ Տոնոյան. Aysor.am

Վերահսկում ենք Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների ընթացքը. Դավիթ Տոնոյան. Aysor.am

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շատ հանգիստ է վերաբերվում  այս օրերին Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին: Այս մասին մարտի 12-ին, Aysor.am-ի  հետ զրույցում նշել է ՀՀ անվտանգության խորհրդի անդամ, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նա շեշտել է՝ չի կարծում, որ այս առումով անհանգստանալու կարիք կա։

Դիտարկմանը, թե ՊՆ խոսնակը հայտարարել էր, որ այս զորավարժությունները անցկացվում են Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման համատեքստում, Դավիթ Տոնոյանն արձագանքել է՝ տարբերակ է։

Ինչ վերաբերում է հարցին՝ ինչու՞ է ադրբեջանական կողմն առանց ծանուցումների նման մասշտաբի զորավարժություն իրականացնում, Դավիթ Տոնոյանը պատասխանել է.

«Զորավարժության անցկացումն ինքնըստինքյան միջազգային պարտավորությունների խախտում է, բայց այս պահին մենք ամբողջությամբ վերահսկում ենք ընթացքը։ Անհանգստանալու ոչ մի խնդիր չկա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ