08 03 2019

Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է

Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է

Մարտի 8-ին Կանանց միջազգային օրն է: Առաջին պատմական իրադարձությունն այս օրվա հետ կապված` 1857 թվականի մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի վատ պայմաններն էին: Նրանք բողոքում էին 16-ժամյա աշխատանքային ռեժիմի դեմ: Տոնի պատմությունը ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, ով և կազմակերպում է կանանցից կազմված հեղափոխական ջոկատ:

Առաջին անգամ Կանանց միջազգային օրը կազմակերպված տոնվել է 1911 թ-ին Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Դանիայում: Ամենուր Կանանց միջազգային օրը սկսվել է տոնվել մարտի 8-ին 1914 թ-ին:

1965-ից Խորհրդային Միությունում օրը համարվեց ոչ աշխատանքային:

1975 թվականին խորհրդային գաղափարախոսներին հաջողվեց հասնել նրան, որ ՄԱԿ-ը 1975 թվականը ճանաչեց Կանանց միջազգային տարի, որից հետո նույն կառույցը 1977 թվականին մարտի 8-ն արդեն հայտարարեց Կանանց միջազգային տոն:Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո որոշ ժամանակ մարտի 8-ը որեպս կանանց տոն չնշվեց, սակայն ժողովուրդը ավանդաբար նշում էր մարտի 8-ը, ավանդությունը հաղթեց պատմությանը և այսօր մարտի 8-ը ոչ աշխատանքային է և նվիրված է կանանց: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով շնորհավորել է բոլոր կանանց և աղջիկներին մարտի 8-ի տոնի առթիվ։ Վարչապետն արտասանել է Հովհաննես Շիրազի «Գարնանամուտ» բանաստեղծությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ