Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պաշտպանության բանակի մամլո ծառայության հաղորդագրությունը մտահոգիչ է։ Արձանագրվել է թշնամու ակտիվության նկատելի աճ։Ըստ հաղորդագրության՝ փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ ͟2͟0͟0͟ ͟ա͟ն͟գ͟ա͟մ͟ , որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ͟ա͟վ͟ե͟լ͟ի͟ ͟ք͟ա͟ն͟ ͟3͟0͟0͟0͟ ͟կ͟ր͟ա͟կ͟ո͟ց͟:͟
Համեմատության կարգով՝
- դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը՝ 125 անգամ / 1000 կրակոց
- հունվարի 6-ից 12-ը՝ 170 անգամ / 1100 կրակոց
- հունվարի 13-ից 19-ը՝ 180 անգամ / 1300 կրակոց
- հունվարի 20-ից 26-ը՝ 250 անգամ / 2500 կրակոց
- հունվարի 27-ից փետրվարի 2-ը՝ 200 անգամ / 1300 կրակոց
- փետրվարի 3-ից 9-ը՝ 300 անգամ / 2000 կրակոց
-փետրվարի 10-ից 16-ը՝ 220 անգամ / 1700 կրակոց
- փետրվարի 17-ից 23-ը՝ 150 անգամ / 1500 կրակոց
Փաստացի փետրվար ամսից այս կողմ կրակոցների քանակն ավելացել է ավելի քան 1000-ով, իսկ 2019 թվականի կտրվածքով՝ ավելի քան 500-ով։ Պարզ երևում է, որ ավելացել է մեր դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակվող կրակահերթերի քանակը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը