Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով պայմանավորված՝ ս.թ. մարտի 3-ին՝ ժամը 10:00-18:00-ը, կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչեւ Գլինկայի փողոցն ընկած ճանապարհահատվածի երթեւեկությունը:
Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից: «Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է տարածված հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը