Երևանում գողության հերթական դեպքն է տեղի ունեցել:
Shamshyan.com-ը հայտնում է, որ անհայտ անձը կամ անձինք Զաքյան 1-ին նրբանցքի 1-ին շենքի 1-ին հարկի բնակարանի պատուհանը բացելու միջոցով ներս են մտել և այնտեղից հափշտակել գումար:
Փաստի առթիվ քննչական բաժնում գողության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունուն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը