Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դուք կարող եք դառնալ գյուղատնտեսական այս ծրագրի մասնակիցը:
Այս ծրագիրը Ձեզ համար է, եթե Դուք հանդիսանում եք`
- ապահովագրական շուկայի մասնագետ
- գյուղատնտեսական արտադրության մասնագետ
- վնաս գնահատող
- գյուղատնտես
- այգեգործ
- ագրարային կրթական կենտրոնների/հաստատությունների շրջանավարտ
- գյուղատնտեսական խորհրդատվական մասնագետ
- ֆինանսական հաստատությունների մասնագետ և այլն։
Ծրագրի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է մասնակցել գյուղատնտեսական ապահովագրության վնասի գնահատման մասնագետների ուսուցման և սերտիֆիկացման դասընթացներին, որը կանցկացվի 2019 թ. փետրվարի 25-ից 27-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շենքում (հասցե` Տերյան, 74)։
Մասնակցությունը և սերտիֆիկացումն անվճար են: Դասընթացի ավարտից հետո կանցկացվի քննություն, որը հաջողությամբ անցած մասնակիցները կստանան Վնասի գնահատման հավաստագիր և հնարավորություն կունենան համագործակցել Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ: Դիմումներն ընդունվում են մինչև 2019 թվականի փետրվարի 20-ը: Դիմումի ձևանմուշին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը