07 02 2019

ԱԻՆ-ը ներկայացրել է տարածաշրջանում գրանցված երկրաշարժերը

ԱԻՆ-ը ներկայացրել է տարածաշրջանում գրանցված երկրաշարժերը

Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունվարի 29-ից փետրվարի 4-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքում 3 բալ և ավել ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ից: 

  • Հունվարի 29-ին Հայաստանում՝ Եղեգնաձոր քաղաքից 18 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 2-ին Հայաստանում՝ Աշոցք գյուղից 2 կմ հարավ-արևելք 2-3 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 3-ին ԱՀ-ում՝ Քարվաճառ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք 4 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում, Նոր Վերին Շեն և Նոր Բրաջուր գյուղերում 3 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 4-ին ԱՀ-ում՝ Քարվաճառ քաղաքից 3 կմ հյուսիս-արևելք և 6 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ, որոնք զգացվել են Քարվաճառ քաղաքում 3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավել ուժգնությամբ 8 երկրաշարժ՝

  • Հունվարի 29-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Չալդրան քաղաքից 17 կմ հյուսիս արևելք 2-3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 30-ին Իրանում՝ Մակու քաղաքից 40 կմ հարավ-արևելք 3 բալ ուժգնությամբ և Իրան-Նախիջևան սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 31-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում ՝ Գյանջա քաղաքից 53 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ և Ադրբեջանում՝ Գյանջա քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք 2-3 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 2-ին Ադրբեջանում՝ Աղջաբադ քաղաքից 45 կմ արևելք 3-4 բալ ուժգնությամբ և Վրաստանում՝ Նինոծմինդա քաղաքից 25 կմ հյուսիս-արևելք 2-3 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 4-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 37 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 5-ին Ադրբեջանում՝ Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտք 6-7 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է ԱՀ՝ Ստեփանակերտ, Շուշի և Հադրութ քաղաքներում 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ:

Փետրվարի 1-ին 6.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում` Ֆրոնտերա Հիդալգո քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Հաջորդ օրը 6.1 մագնիտուդով երկու երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայի Սումատրա կղզում` Սունգայպենուխ քաղաքից 154 կմ շառավղով սահմանափակված տարածքում:

Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ