05 02 2019

Ի՞նչ գործունեություն է ծավալում ադրբեջանցի լրագրողը Երևանում

Ի՞նչ գործունեություն է ծավալում ադրբեջանցի լրագրողը Երևանում

Հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական Turan գործակալության թղթակիցը Երևանում է:

Turan գործակալության տնօրեն Մեհման Ալիևը Minval.az-ի հետ զրույցում ասել է, որ իրենց լրագրողը Հայաստանի մայրաքաղաքում է արդեն 3 օր, և փետրվարի 5-ին կվերադառնա Բաքու: «Մեր թղթակցի` Երևան այցի նպատակն է Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի մասին ֆիլմի նկարահանումներին մասնակցությունը»,-նշել է նա:

Նրա խոսքով՝ ադրբեջանցի լրագրողի այցի մասին նախապես տեղեկացվել են նախագահի աշխատակազմը, ԱԳՆ-ն, սահմանապահ ծառայությունը, և այդ բոլոր գերատեսչությունները տվել են իրենց համաձայնությունը:

Ուշագրավ է, որ ավելի ուշ ադրբեջանական կայքը տեքստը խմբագրեց՝ գրելով, թե թղթակիցը Երևան այցի ընթացքում նա մի շարք հանդիպումներ է ունեցել կուսակցությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ. Ռոպորտաժների թեման է ղարաբաղյան խնդիրը տարածաշրջանում իրավիճակը։

Փետրվարի 5-ի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ Ադրբեջանական «Թուրան» գործակալության խմբագրի կողմից հայտ էր ներկայացվել Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ հավատարմագրվելու և համապատասխան գործունեություն ծավալելու Հայաստանում և բոլոր ընթացակարգերն անցնելուց հետո նրա հայտը բավարարվել էր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ