ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 245 դեպք, որից 119-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 82 կենցաղային կանչ, 60 հրդեհ, 41 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 65 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 9 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 23 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 115 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 47 տրանսպորտային միջոց:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 9 դեպք, որի հետևանքով տուժել է 10 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը