26 01 2019

WhatsApp-ը, Instagram-ը և Facebook Messenger-ը կմիավորվեն

WhatsApp-ը, Instagram-ը և Facebook Messenger-ը կմիավորվեն

Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մտադիր է միավորել WhatsApp, Instagram և Facebook սոցիալական ցանցերի հաղորդագրությունների ծառայությունները: Ըստ նախնական տվյալների՝ միավորումը տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The New York Times-ին։

Այս քայլը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հազարավոր աշխատակիցներից կպահանջի վերամշակել WhatsApp-ի, Instagram-ի և Facebook Messenger-ի գործառույթները հիմնական մակարդակներում: Թեև բոլոր երեք ծառայությունները կշարունակեն գործել որպես առանձին ծրագրեր, նրանց հիմնական նամակագրական ենթակառուցվածքները կմիավորվեն:

Ցուկերբերգը հանձնարարել է նաև, որպեսզի բոլոր ծրագրերն ընդգրկեն վերջնակետային կոդավորում: Սա կարևոր քայլ է հաղորդագրությունները պաշտպանելու համար, որոնք հասանելի կլինեն միայն զրույցի մասնակիցների համար: Փոփոխությունների արդյունքում ֆեյսբուքյան օգտատերը կարող է կոդավորված հաղորդագրություն ուղարկել մեկին, ով ունի միայն WhatsApp հաշիվ: Ներկայումս դա հնարավոր չէ, քանի որ ծրագրերը առանձին են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ