25 01 2019

Վրաստանի ԱԳՆ-ն՝ Ախալքալաքում հայ հերոսի հուշարձանի բացման մասին

Վրաստանի ԱԳՆ-ն՝ Ախալքալաքում հայ հերոսի հուշարձանի բացման մասին

Վրացական և ադրբեջանական կողմերը քննարկել են Արցախյան ազատամարտի հերոս Միխայիլ Ավագյանի հուշարձանի հարցով ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է  Грузия Online-ը։

«Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, և երկրների միջև չքննարկվող թեմաներ չկան: Իրարանցումն այս հարցում անտեղի է»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Բաքուն նախօրեին դեսպանների միջոցով բողոքի նոտա էր հայտնել Թբիլիսիին՝ կապված հունվարի 20-ին Ախալքալաքում հայ հերոսի կիսանդրու բացման հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ