«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ․
ՊԵԿ կողմից 2019 թվականի հունվարի 21-ին հրապարակված հաղորդագրությունը Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ընկերության հաճախորդների, գործընկերների և պարզապես հասարակության տարբեր շրջանակներում առաջացրել է որոշակի մտահոգություններ և թյուրըմբռնումներ, ինչի արդյունքում վերջին օրերին Ընկերությանն ուղղվել են տարբեր հեռախոսազանգեր և հարցադրումներ: Նույն օրը Նաիրի Ինշուրանսը հանդես է եկել մամուլի հաղորդագրությամբ: Այս մասին տեղեկանում ենք Նաիրի Ինշուրանս ԱՍՊԸ ղեկավարության տարածած հայտարարությունից:
Ցանկանում ենք պաշտոնապես իրազեկել, որ Ընկերությունն աշխատում է իր բնականոն ռեժիմով:
Նաիրի Ինշուրանսը տարիներ շարունակ հանդիսացել է պարտաճանաչ հարկ վճարող և երբեք չի խուսափել հարկերի վճարումից: Այդ մասին բավական խոսուն կերպով վկայում է ներքոնշյալ պատկերը՝
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը