23 01 2019

Նիագարայի ջրվեժը ցրտից սառել է

Նիագարայի ջրվեժը ցրտից սառել է

ԱՄՆ-ի հյուսիսարևելյան հատվածում ուժեղ սառնամանիքները հանգեցրել են Հյուսիսային Ամերիկայում ամենահզոր Նիագարայի ջրվեժի մասնակի սառեցմանը։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով CNN-ին:

Ինչպես հաղորդել է հեռուստաընկերությունը, սառեցման պատճառը կարող է լինել ձնահողմը, որը հարվածել է այդ տարածաշրջանին: Հունվարի 22-ին ջերմաստիճանն այդտեղ  նվազել է մինչև -20 աստիճան:

«Ցուրտ քամին տարածաշրջանում կշարունակվի ևս երկու շաբաթ», - հաղորդել է  օդերևութաբան Մայքլ Գայը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ