22 01 2019

Հայ առևտրականները չեն կարողանում հատել Թուրքիայի սահմանը. 168.am

Հայ առևտրականները չեն կարողանում հատել Թուրքիայի սահմանը. 168.am

Թուրքիայից ապրանք բերող ՀՀ քաղաքացիները տեսանյութ են տեղադրել Ֆեյսբուքում: Նրանք դժգոհում են՝ ասելով, որ 25 կգ ապրանք ունեն, բայց  չեն կարողանում հատել սահմանը:

«Էս ի՞նչ վիճակ է, էս ի՞նչ ձև եք մտածում, ի՞նչ մենաշնորհներ եք սարքում: Գալիս ենք Թուրքիայից, որ գանք Հայաստան՝ վրացին չի էլ հարցնում, թե ի՞նչ ապրանք կա մեքենայում, միանգամից ավտոբուսը հետ են ուղարկում Թուրքիա: Քանի կար՝ 50 կգ էին թույլ տալիս, հիմա էլ սարքեցին 25 կգ, ասեցինք՝ ջհանդամ, թող այդպես լինի, իսկ հիմա վրացին արգելում է, որ գանք Հայաստան: Հրապարակում հեղափոխության ժամանակ գոռում էինք՝ դուխով-դուխով, հիմա էլ սահմանին սառում ենք դուխով, սա ի՞նչ անելու բան է»,- ասում են նրանք:

Առևտրականների փոխանցմամբ՝ ՀՀ-ից ոմանք ասել են, թե այսուհետ Թուրքիայից ապրանք չպետք է ներմուծվի Հայաստան:

168.am-ին ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Մկրտչյանը հայտնեց, որ դա առևտրային գործունեություն է ու նման նորմ չկա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ