21 01 2019

Մեկ օրում երկրորդ հարձակումը՝ Varks.am-ի վրա․ Shamshyan.com

Մեկ օրում երկրորդ հարձակումը՝ Varks.am-ի վրա․ Shamshyan.com

Հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Varks.am կազմակերպության գրասենյակում: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։

Ժամը 19:20-ի սահմաններում անհայտ անձը մտել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և դանակի սպառնալիքի տակ հափշտակել խոշոր չափի գումար:

Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործի դեմքը բաց է եղել և նա Varks.am-ից հափշտակել է մոտ 600 հազար դրամ:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ի առավոտյան Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակում էլ ավազակային հարձայում տեղի ունեցել և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։

Հանցագործը եղել էր գլխարկով և երեսը բժշկական դիմակով փակած։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր էին նախապարտաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Varks.am-ից հանցագործը հափշտակել է 1 մլն դրամ։ Փաստի առթիվ նույն բաժնի քննիչ Վրեժ Գասպարյանի կողմից ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ