21 01 2019

Այս անգամ բողոքի էին ելել կենդանասերները

Այս անգամ բողոքի էին ելել կենդանասերները

Կենդանասերները հունվարի 21-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցա արեցին։ Նրանք բողոքում էին կենդանիներ պահելու համար տուրք վճարելու օրենքից՝ պահանջելով օրենքը սառեցնել կամ ընդհանրապես հանել, քանի դեռ չկան հստակ օրենքներ կենդանիների վերաբերյալ:

Նշենք, որ մի շարք քաղաքացիներ վերջին օրերի ընթացքում ծանուցումներ են ստանում կենդանիներ պահելու համար տուրքեր վճարելու օրենքի մասին, որտեղ պարտադրվում է յուրաքանչյուր տնային կենդանու համար տարեկան վճարել 5000 դրամ:

«Շատ հաճախ օրինակ են բերում, որ տեսեք, այս երկրում վճարում են: Բայց այդ մարդիկ, որ վճարում են, ունեն հատուկ պայմաններ: Օրինակ՝ ունեն այգիներ, զբոսանքի տեղեր հատուկ կենդանիների համար»,- նշեց ակցիայի մասնակիցներից  մեկը։

Կենդանիների համար պահանջվող 5000 դրամ տուրքին անդրադառնալով՝ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նշեց, որ Երևանի ավագանին ուղղակի «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջն է կատարել՝ սահմանելով 5000 դրամ տուրքը: «Այս տուրքն արդյունավետ չի գործել ընդունման օրից ի վեր և այս պահին ևս արդյունավետ չի կարող լինել, որովհետև քննարկվում են արմատապես նոր մոտեցումներ: Հաշվի առնելով անարդյունավետության ընկալումը՝ տուրքը փաստացի այս պահին չի գործում և այդ տուրքն այս պահին չի գանձվելու»,- հայտնեց  մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ տուրքը ավագանու կողմից չէր կարող վերացվել, քանի որ տուրքի պահանջը բխում է օրենքից: Տուրքը վերացնելը կամ վերանայելը հնարավոր կլինի ԱԺ-ում օրենքի փոփոխության դեպքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ