21 01 2019

Վահան Արծրունին՝ բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Վահան Արծրունին՝ բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց հայ մշակութային գործիչ Վահան Արծրունին:

Նրան կողմ քվեարկեց խորհրդի անդամներից 21-ը:

Մյուս թեկնածու Էդուարդ Համբարձումյանի թեկնածությանը կողմ քվեարկեց խորհրդի 7 անդամ: Հոգաբարձուների խորհուրդն ընտրեց նաև քարտուղար, ապա զեկույցով հանդես եկավ բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ