Գեներալ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանն ուշագրավ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Վաշտի հրամանատարին իր վերադասը հարցնում է.
-Օգնություն ուղարկեմ մարտը սկսելուց առա՞ջ, թե՞ հետո։
-Իհարկե, մարտը սկսելուց առաջ,- պատասխանում է վաշտի հրամանատարը։
-Սխալ է,- ասում է վերադասը,- մարտը սկսելուց առաջ օգնության գալու դեպքում խրամատում կունենաս շատ զինվորներ և թշնամու հրետանու կրակից կորուստներդ շատ կլինեն։
-Դե ուրեմն, մարտը սկսելուց հետո,- ասում է վաշտի հրամանատարը։
-Սխալ է,- ասում է վերադասը,- եթե օգնություն ուղարկեմ մարտը սկսելուց հետո, նրանք բաց դաշտում կհայտնվեն ռմբակոծության տակ և կմնաս առանց օգնության։
Վաշտի հրամանատարը հուսահատ հարցնում է.
-Այդ դեպքում, ո՞րն է ճիշտը։
Վերադասը պատասխանում է.
-Օգնությունը պետք է ուղարկել ճիշտ ժամանակին»,- գրել է Աղաբեկյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը