17 01 2019

Հեղափոխությունն արել ենք, որ լավ ապրենք. ավտոներկրողները կրկին բողոքում են



Ավտոներկրողները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց, պահանջելով վերանայել 2018 թվականի ամռանը կառավարության ընդունած որոշումը, ըստ որի՝ ավտոմեքենայի նվիրատվությունը պետք է հարկվի: Նրանց խոսքով՝ 2019-ի համար մաքսազերծման գներն ավելացել են շուրջ 500 դոլարով: 

ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հանդիպելով ավտոներկրողների հետ ասաց, որ մինչ այս լուծում մարդկանց ծանուցումներ է ուղարկվել, որ 20 տոկոս եկամտային հարկ պետք է վճարեն: Ըստ նրա՝  մշակված նոր օրենքը հետադարձ ուժ է ունենալու և 1,5 տարածվելու է 2018 թվականի հուլիսի 1-ից հետո ներկրված մեքենաների վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ