16 01 2019

10 քաղաքացի շաուրմայից թունավորվել է․ Shamshyan.com

10 քաղաքացի շաուրմայից թունավորվել է․ Shamshyan.com

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունվարի 13-ին Արտաշատ բժշկական կենտրոն «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ տեղափոխված քաղաքացիների ինքնությունը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է՝ հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ, 19-ամյա Հայկ Ս.-ն, 16-ամյա Է. Բ.-ն, 18-ամյա Սամվել Շ.-ն, 25-ամյա Գոռ Ժ.-ն, 34-ամյա Նարեկ Բ.-ն, 26-ամյա Գրիշա Հ.-ն, 32-ամյա Արսեն Հ.-ն, 34-ամյա Անատոլի Մ.-ն, 28-ամյա Արարատ Հ.-ն, 23-ամյա Գրիգոր Բ.-ն:

Արտաշատի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի 15/5 հասցեում գործող «Ագա Ֆուդ Կորտ» սննդի կետից հավի մսից պատրաստված շաուրմա ուտելու հետևանքով: Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներից Նարեկ Բ.-ն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում՝ որպես ավագ քննիչ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ