Ռոբերտ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օրը ամեն հիվանդանոցում 3 երեխա է մահանում, դեղ չունեն որ երեխաներին բուժեն, որից մի երեխա 6 ամսական այսօր մահացավ իմ հարազատներից մեկի երեխան ու ոչ մի տեղ չի լուսաբանվում ինչ է կատարվում, դեղ չունեն ասում են դրսից ասեք բերեն, դեղը մինչև գտնում են մինչև տեղա հասնում արդեն ուշա, սա էլ սրանց ղեկավարածը, հավատանցինք ․․․իզուր․․․․․․․․․․․․ Զոմբիներ ուշքի եկեք քանի ուշ չի»:
Արաբո Մարկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վաղը Արցախում մեկնարկելու է ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովը և աշխարհի տասնյակ երկրների դաշնակցական պատվիրակներ ժամանելու են Արցախ։ Այո,՛ այն առաջին անգամ կայանալու է Արցախում։ Վայրը պատահական չէ ընտրված, այն իր մեջ ունի մի մեծ խորհուրդ՝ Արցախն է այն կետը, որի շուրջ պետք է կենտրոնացվի աշխարհասփյուռ հայության ամբողջ ներուժը։ Ոչ մեկին գաղտնիք չէ, որ գալիք տարի լինելու է մարտահրավերներով լի տարի և հնարավոր է ունենանք անսպասելի զարգացումներ Արցախի հարցում, ուստի մոբիլիզացիան պետք է լինի կանխարգելող և մի քանի անգամ ավելին, քան եղել է մինչ այսօր։ Դաշնակցությունը լինելով առաջամարտիկ Ազգային հարցերում, այս իր քայլով, փորձում է բոլորի ուշադրությունը կենտրոնացնել դեպի Արցախ, քանզի վերջին ամիսների իրադարձությունները ցավոք, փորձել են շեղել մեզ մեր ունեցած ամենագլխավոր հարցից, փորձել են նսեմացնել Արցախի հարցը։ Չմոռանանք, Արցախը Հայաստան է ու վերջ և մի օր այն միանալու է Մայր հողին։ Հաջողություն եմ մաղթում մեր ընկերներին իրենց այս պատասխանատու գործում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը