«Հաշվի առնելով քաղաքացիների շահը, որպեսզի չխաթարվի բնակիչների գիշերային անդորրը, որոշում եմ կայացրել այլևս չթույլատրել Հրազդան համայնքում գործող գիշերային ակումբների հետագա գործունեությունը»․ ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը։
«Հարգելի համաքաղաքացիներ, ինձ համար առաջնային տեղում Ձեզ պատճառվելիք անհարմարություններից և բազմաթիվ խնդիրներից զերծ պահելն է»,- ասված է նրա գրառման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը