Բելգիայում տեղի «դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցի ժամանակ բեռնատար ավտոմեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել մասնակիցներից մեկը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով RTBF-ին։
Ինչպես հաղորդել են ոստիկանությունում, բողոքի ակցիայի 30 մասնակից Վիզե քաղաքի ավտոճանապարհներին արգելափակել էր բեռնատարների երթևեկությունը։
Ցույցի ժամանակ բեռնատարը, որը վարել է Նիդերլանդների քաղաքացին, վրաերթի է ենթարկել ցուցարարներից մեկին։
Ոստիկանությունը պատահարը դժբախտ պատահար է որակել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը