08 01 2019

Ինչպե՞ս է տեղի ունեցել Կարագանդայի աղմկահարույց ծեծկռտուքը

Ինչպե՞ս է տեղի ունեցել Կարագանդայի աղմկահարույց ծեծկռտուքը

Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմենովը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է հունվարի 1-ին Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում մահվան ելքով զանգվածային ծեծկռտուքի ժամանակագրությունն ու պատճառները։ Այս մասին հայտնում է Nur.kz-ն:

Ինչպես նշվում է,  ծեծկռտուքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 4-ին: Ոստիկանություն են զանգահարել 4:40-ին:

Սուլեյմենովի խոսքով` ծեծկռտուքին մասնակցել են ռեստորանի հաճախորդները, դրա տերերն ու աշխատակազմի անդամները: Այդ օրն այնտեղ եղել է 400 մարդ:

«Գիշերվա ժամը 3-ից ռեստորանը, ռեժիմի համաձայն, սկսել է փակվել: Մեկ ժամ անց հաճախորդներին տեղեկացրել են, որ ռեստորանը փակվում է, և առաջարկել են լքել այն: Դրանից վեճ է սկսվել, հենց դա է եղել կոնֆլիկտի հիմքը: Հաճախորդներին, այսպես ասած, հրմշտոցով են դուրս հանել: Նրանք էլ այդ մասին պատմել են իրենց ընկերներին, ինչից հետո նրանց միացել է ավելի քան 10 մարդ, որոնք փորձել են ռեստորան ներխուժել»,- պատմել է փոխնախարարը:

ՆԳՆ-ում ընդգծել են, որ կոնֆլիկտն ազգամիջյան դրդապատճառներ չի ունեցել ու զուտ կենցաղային  է եղել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ