«Traveller»-ը կազմել է աշխարհի լավագույն օդանավակայանների ցանկը: Անցկացված հարցումների արդյունքում տարբեր անվանակարգերում ընտրվել են աշխարհի լավագույն օդանավակայանները: Ըստ ermenihaber.am-ի՝ ցուցան այսպիսին է.
Բոլոր չափամիշներով ամենալավ օդանավակայանը կրկին ճանաչվել է Սինգապուրի «Չանգի» օդանավակայանը:
Ամենահամալրված օդանավակայան է ճանաչվել Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանը:
Գեղագիտական առումով առաջինը ճանաչվել է Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանը:
Ներքին սպասարկման տեսանկյունից առաջինը Բութանի «Պարո» միջազգային օդանավակայանը:
Աշխարհի ամենալավ վերազինված օդանավակայանը ճանաչվել է Ֆիջիի «Նադի» միջազգային օդանավակայանը:
Ստամբուլի «Ստամբուլ» օդանավակայանը, որի շինարարությունը դեռ չի ավարտվել հանգրվանել է լավագույն ապրանքանիշ անվանակարգում, ինչպես նաև նշվել է, որպես աշխարհի ամենամեծ օդանավակայաններից մեկը:
Նախատեսվում է, որ Ստամբուլի օդանավակայանի բոլոր 4 բաժինների շահագորշման հանձնվելուց հետո այն դառնալու է աշխարհի ամենամեծ օդանավակայանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը