29 12 2018

Փաշինյանի 7 ամսվա աշխատանքից մինչև մահվան ելքով ավտովթարներ. Ֆեյսբուքյան անդրադարձ

Փաշինյանի 7 ամսվա աշխատանքից մինչև մահվան ելքով ավտովթարներ. Ֆեյսբուքյան անդրադարձ

Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել .

«Նիկոլաշեղուածներ, ձեզ թափ տուեք, սթափուեք, զարթնեք թմբիրից, թէ՞ արդէն ձեր երեխաներին էլ չեք սիրում։ Առաջինը ես էի ասում աջակցենք, բայց երբ տեսնում եմ խոստմնազանց է, ես էլ ձեզ զգաստանալու կոչ եմ անում։ Այս տղան կարծես թէ որեւէ բան ասում է անպայման հակառակն անելու համար՝ անաչառ հայացք լինենք․ Ասում էր եւ այժ ասում կամ անում է (կամ չի անում)․ Երկրում իշխանութիւնը պիտի պատկանի քաղաքացիներին՝ ժողովրդին - ժողովուրդը պարզուեց ինքն է։ Յեղափոխութիւն (եղածի փոփոխութիւն ազդարարեց)՝ - բայց «յանցաւոր ռեժիմ»-ների ոչ մի յանցաւոր պայմանագիր չչեղարկեց։ Պետական համակարգը պէտք է բեռնաթափել՝- 5 նախարար պակասեց 30 պատգամաւոր աւելացաւ։ Անվտանգութիւնը պիտի բարձրացնենք՝ - կրճատումներ բանակում, իսկ ապագայ սպայակազմի թարմացման համար անցեալ տարուայ 150 ուսանող սպաների փոխարէն այս տարի միայն 15 ապագայ սպա-ուսանող։ Պետական միջոցները պէտք է խնայել՝- միայն ամառանոցի ընտանեկան «ուտուշ-խմուշ»-ի համար առնոազն ամիսը 10 մլն դրամ (ու անպայման վիսկի)։ ԵԱՏՄ-ից պէտք է դուրս գալ՝ ԵԱՏՄ-ն լաւն է։ Սահմանադրութիւնը Սերժի հագով է՝- մի քանի տարի ստուգենք, տեսնենք գուցէ լաւն է։ Դուք ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՉԵՔ ընտրում, այլ մաֆիայի անդամ՝ -Այդ մաֆիայի անդամը ՀՀ նախագահ է։ ԸՕ-ը ահաւոր վատն է․ անպայման պէտք է փոխել,- բայց դրանով ԱԺ-ն ընտրուեց։ Արցախի անունից բանակցելու իրաւունք չունենք՝ - բանակցեց անձամբ Ալիեւի հետ ու փառաբանեց նրա որակները։  Մուկուչեանը թիւ 1 կեղծարարն է՝- Մուկուչեանն անփոխարինելի է մնում։ Գազի գինը չի բարձրանալու՝ - հիմա լռութիւն է այդ խնդրի վերաբերեալ ու չգիտենք, թէ ինչ գնով ենք գազն օգտագործելու։ Օլիգարխները եւ բարեգործները ընտրութեանը չեն մասնակցելու՝ - Օլիգարխ չկայ։։ Հայաստանի պարտքն անթոյլատրելի բարձր է՝ - հիմա նոր արտաքին պարտքեր․․․ Սփիւռքի մասնակցութիւնը ՀՀ կեանքին պիտի աւելանա՝- այս ընտրութեանն էլ դրսում ապրող նոյնիսկ ՀՀ քաղաքացիները չմասնակցեցին․․․ Ինձ ոչինչ պէտք չէ՝- վազեց կառավարական ամառանոց, կնոջն էլ, ըստ մամուլի, Նախագահի նստավայրն է տալիս․․․ Հայակենտրոն է եւ բազմաբեւեռ՝ -սակայն միջազգային կառոյցներում քուէարկում է աշխարհի դէմ բայց Պուծինի օգտին, ամեն ամիս մերօրեայ Տիզբոն է վազում (հսկայական ծախսերով՝ օդանաւը միայն տաս հազար դոլարից աւել), ու հարեւան Իրանի հետ ոչ մի այլընտրանքային բանակցութիւն։ Գազի գինը անարդարացիօրէն թանկ է սահմանից մինչեւ սպառող,- բայց այդ ուղղութեամբ ոչ մի քայլ։  Եւ այսպէս կարելի է շարունակել։․․․

ՈՒ ԱՅՍ ԱՄԵՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ 7 ԱՄՍՈՒՄ»․․․

Նորայր Նորիկյանը ֆեկսբուքյան իր էջում գրել է.

«Դեկտեմբերի 1-ից մինչ օրս ավտովթարների հետևանքով մահացել է 27 մարդ, իսկ 156 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ժողովու՛րդ, կա՛նգ առեք, էս ի՞նչ ենք անում: Ինքներս մեզ այսես ՛՛սպանելով՛՛ ու՞ր ենք գնում: Սա իսկական ողբերգություն է:

Մեր ճանապարհները վերածվել են մահվան մայրուղիների: Գնալով համոզվում եմ, որ սա միայն ոստիկանության հարցը չէ, սա ողջ հասարակության խնդիրն է, և հրատապ քայլեր են անհրաժեշտ կատարելու՝ այս ողբերգության ընթացքը կասեցնելու համար…

Հ.Գ. Տվյալները վերցվել են www.shamshyan.com կայքից»:

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գազի գինը պիտի թանկանա, որ ինքնիշխան լինենք։

Մի կտոր զինամթերք չպիտի մատակարարվի բանակին, որ ինքնիշխան լինենք։

ՀԱՊԿ-ից պիտի դուրս գանք, որ ինքնիշխան լինենք։

Մթերքը պիտի թանկանա, որ ինքնիշխան լինենք։

Արտաքին պարտքը պիտի ավելանա, որ ինքնիշխան լինենք։

ԱԺ-ն պետք է կազմված լինի դեբիլներից, որ ինքնիշխան լինենք։

Տռանսերը պիտի անձեռնմխելի լինեն, որ ինքնիշխան լինենք։

Ձեր տներն ու մեքենաները պիտի թալանեն, որ ինքնիշխան լինենք։

Տնտեսությունը պիտի գահավիժի, որ ինքնիշխան լինենք։

Վարչապետին պիտի դուրսը ստորացնեն, որ մենք ինքնիշխան լինենք։

Արցախը պիտի տանք, որ ինքնիշխան լինենք։

Շարունակելի...

Հ.Գ. այս և այլ նմանատիպ եզություններ են ասել, ասում և ասելու քայլառաստները: Դեմից զգուշացնեմ, որ տեղյակ լինեք»:

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չորս տարի առաջ այսօր Վահանի մասին կատարած գրառումս․ Lույսերի մեջ, Վահան

ՎԱՀԱՆԸ 97թ. էր: Բանտում էիր: Իշխանությունը քաղաքական ինչ-որ պայմաններ էր դրել՝ քեզ ու Հրանտին վաղաժամկետ ազատելու համար: ԳՄ-ին նամակ գրեցիք՝ հատու, հայոյանքախառն՝ «Իշխանության որեւէ պայմանի չհամաձայնեք…,, Շարունակությունը՝ քաղաքային ֆոլկլորին հատուկ, քո՝ երեւանյան բառ ու բանով` պայմանադիրներին ուղղված «հաճոյախոսություններ»: Բանտից դուրս եկար՝ հումորդ պինդ պահած՝ «…Շան տղեքը մի երկու ամիս ավել պահեին՝ իսպաներեն էլ կսովորեի»: Անգլերենին արդեն հասցրել էիր տիրապետել: Հակառակորդդ քեզ՝ չարությամբ ու թույնով, դու՝ սարկազմիկ հումորով ու արհամարանքով: Մնացիր վեհանձն, երբեք քենախնդիր չդարձար… Բանտարկությանս երրորդ օրը աննկարագրելի դժոխային մի խցից ինձ տեղափոխեցին մեկ այլ՝ համեմատաբար կոկիկ, մաքուր, պատին՝ Մեծ Հայքի փոքրիկ քարտեզով մենախուց: Դու արդեն տեղի հնաբնակներից էիր: Հաջորդ օրը ստացա առաջին «քսիֆը»՝ «Աչքդ խցիս վրա էր, հա… Խմբի առաջիկա ժողովին… կստանաս»: Պարզվեց՝ քո նոր խուցը անտանելի էր՝ վխտացող մուկ ու առնետով: Հիշեցի՝ բարետես մկներից մեկին էլ Շողո փաղաքշականով էիր դիմում, հաճոյախոսում… Խմբի ժողովները «քսիֆներով» էր՝ բանտախցերը հիմնականում լցված էին դաշնակցականներով: Սիրում էիր կյանքը ու քո կերպարով մյուսներին էլ կյանքը համոզիչ էիր դարձնում: Քեզանով հայկական քաղաքական եւ, հատկապես, պառլամենտական մշակույթը ինտելեկտուալ ու հռետորական արվեստի նոր գույներով հարստացավ: Լինելով պատմաբան՝ ողնաշարով էիր զգում հայրենի Անկախ պետականության բացառիկ արժեքը եւ քո ամբողջ կարողություններով պայքարում՝ այն պաշտպանելու եւ կայացնելու համար… Լույսերի մեջ հոգիդ՝ Վահան, ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ