29 12 2018

Ամանորը՝ ծովափին․ 6 ուղղություն՝ տաք կլիմայի սիրահարների համար

Ամանորը՝ ծովափին․ 6 ուղղություն՝ տաք կլիմայի սիրահարների համար

Մեզանից ո՞վ գեթ մեկ անգամ չի երազել ձմեռային տոները տաք կլիմայում անցկացնել՝ ձյունից, անվերջ խցանումներից, խանութների հերթերից հեռու։ Երևի թե բոլորս էլ մտածել ենք այս մասին։ Նույն տոնական մթնոլորտը, ինչպես տանը, սակայն տաք արևի և ծովի հետ միասին։ Այս ամենը կարող եք գտնել բազմաթիվ երկրներում։ Հանգստի հարմար վայրն ընտրելու համար Booking.com-ը պատրաստել է լավագույն երկրների ցանկը՝ հաշվի առնելով իր հաճախորդների մեկնաբանությունները։ Ցանկում տեղ են գտել այն ուղղությունները, որոնք 100-ից ավելի լավ մեկնաբանություն են ստացել, հայտնում է Hello ամսագիրը։

Սիդնեյ, Ավստրալիա

Նոր տարում Ավստրալիայում հատուկ մթնոլորտ է տիրում։ Այդ երկրի բնակիչները պատրաստվում են տոներին՝ ավանդական ընթրիքի սեղան գցելով, տունը և եղևնին զարդարելով և սուրբծննդյան երգեր երգելով։

Պաթոնգ Բիչ, Թաիլանդ

Մեկ անգամ Ամանորը Թաիլանդում տոնելով՝ դուք կցանկանաք այնտեղ վերադառնալ ամեն տարի։ Տաք կլիմայում տոնական տրամադրությունն առաջանում է ինքն իրեն, հարկավոր է միայն ողջ օրը ծովափում անցկացնել և ընթրել լամպերի լույսի ներքո, որոնք փայլում են պալմաների տերևների վրա։ Կամ էլ պարզապես կարող եք մտածել, թե ինչ դրախտային վայրում եք դուք ձմռան կեսին։

Թել Ավիվ, Իսրայել

Թել Ավիվի իրական գեղեցկությունը կյանքի հանդարտ և ուրախ ռիթմի մեջ է, որը պայմանավորված է վառ արևով և ծովին մոտ լինելով։ Եվ չնայած ծովափերն այժմ առավել հարմար են զբոսանքների համար, միևնույնն է, Սուրբ ծննդին արժե լինել սուրբ հողում։ Կարելի է գնալ Երուսաղեմ, սակայն կարելի է նաև մնալ Թել Ավիվում։ Այդ ստեղծագործ քաղաքում կարող եք այցելել բազմաթիվ պատկերասրահներ և արտասովոր սրճարաններ, որտեղ կճաշակեք հումուս և իսրայելական յուրօրինակ այլ ուտեստներ։

Ռիո Դե Ժանեյրո, Բրազիլիա

Ձմռան ամիսներին Ռիոյում շոգ է և տոնական։ Սուրբ ծննդից հետո՝ փետրվարին, այստեղ ամենամյա դիմակահանդես է անցկացվում։ Ողջ քաղաքը լուսավորված է լինում, իսկ ծովափերում կարող եք հանդիպել ուրախ վաճառականներին՝ Սանտա Կլաուսների հանդերձանքով։

Մայամի Բիչ, ԱՄՆ

Մայամի Բիչ քաղաքի դեկտեմբերը հիշեցնում է ամառը Եվրոպայում։ Տոների ընթացքում այստեղ բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում․ իզուր չէ քաղաքն աշխարհին հայտնի իր երեկույթներով և գիշերային բուռն կյանքով։ Նրանք, ովքեր սովոր են ցածր ջերմաստիճանին, կարող են լողալ Ատլանտյան օվկիանոսում, մինչ մյուսները կհանգստանան ձյունաճերմակ Սաունթ-Բիչ ծովափի պալմաների ստվերում։

Բորնմուտ, Մեծ Բրիտանիա

Սա տարբերակ է նրանց համար, ովքեր ավելի ցուրտ կլիմա են նախընտրում։ Բորնմուտում լողալ կամ արևայրուք ընդունել դեկտեմբերին չի հաջողվի։ Այդուհանդերձ, Լա Մանշի ափին հայտնի զբոսաշրջային բնակավայրը հրաշալի տարբերակ է ձմեռային հանգստի համար։ 11 կիլոմետր երկարությամբ և փափուկ ավազով ափը դեռ վաղուց է գրավել ուժերը ծովի մոտ վերականգնել ցանկացողներին։ Սակայն պատրաստ եղեք, որ ծովափնյա զբոսանքը կուղեկցվի քամով և իրական բնապատկերներով, որոնք ասես նկարներից լինեն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ