28 12 2018

Հայաստանը՝ ռուս զբոսաշրջիկների համար անվտանգ երկրների շարքում

Հայաստանը՝ ռուս զբոսաշրջիկների համար անվտանգ երկրների շարքում

Զոսաշրջության ոլորտի ռուս փորձագետները կազմել են ռուս զբոսաշրջիկների համար անվտանգ երկրների ցանկը 2018-2019 տարիներին ճանապարհորդելու համար:Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։

Ինչպես նշվում է, ցանկում ընդգրկվել է նաև Հայաստանը: «Ամենից անկանխատեսելի վայրերում տեղի են ունենում ահաբեկչական հարձակումներ, ջրհեղեղներ, ցունամի, բնական աղետներ և այլն: Այդ պատճառով խոսել հարյուրտոկոսանոց անվտանգության մասին դժվար թե հնարավոր լինի», - նշել է ՌԴ տուրօպերատորերի ասոցիացիայի փոխնախագահ Վիկտոր Տոպոլկարաևը:

Ռուս զբոսաշրջիկների համար անվտանգ երկրների ցանկում են նաև Վրաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Թաիլանդը, Արաբական Միացյալ Էմիրությունները, ինչպես նաև ռուս ճանապարհորդների շրջանում մեծ հետաքրքրություն վայելող եվրոպական ուղղությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ