ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 29-ից հունվարի 8-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները կաշխատեն ուժեղացվա ռեժիմով:
Տոնական օրերն անվտանգ անցկացնելու նպատակով կուժեղացվի հսկողությունը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մշակութային օբյեկտներում կազմակերպվող տոնական միջոցառումների ժամանակ հրդեհային անվտանգության պահանջների կատարման նկատմամբ։
Առանձնակի ուշադրության կենտրոնում կլինեն հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը