24 12 2018

Զորակոչի հետ կապված բողոքների դեպքում դիմեք ՊՆ

Զորակոչի հետ կապված բողոքների դեպքում դիմեք ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում, ժամը 11:00-ից:

Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 26-ին, հետագա նիստերը` երեքշաբթի և ուրբաթ օրերին: Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` մինչև ժամը 17:00-ն, ինչպես նաև շաբաթ օրերին` մինչև 14:00-ն: Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար: Տեղեկությունների համար զանգահարել /010/ 52-34-82 հեռախոսահամարով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ