21 12 2018

Ցուկերբերգը՝ տարվա անհաջողակ միլիարդատեր

Ցուկերբերգը՝ տարվա անհաջողակ միլիարդատեր

Facebook-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը գլխավորել է անհաջողակ միլիարդատերերի աղյուսակը՝  Forbes-ի վարկածով։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Ինչպես հաղորդվում է, Մարկ Ցուկերբերգը բոլորից շատ է գումար կորցրել 2018-ին: Նրա ունեցվածքը կրճատվել է 18,7 մլրդ դոլարով և այժմ կազմում է 52,5 մլրդ դոլար: Ցուկերբերգը միակ ամերիկացին է, որը հայտնվել է անցնող տարվա գլխավոր անհաջողակների ցանկում: 2018 թվականը նրա համար անհաջող էր՝ օգտատերերի տվյալների արտահոսքի շուրջ ծագած սկանդալի պատճառով։

Կորուստ կրածների վարկանշային աղյուսակում տեղ են գտել նաև Zara ապրանքանիշի սեփականատեր Ամանսիո Օրտեգան, որը մեկ տարում 16,2 մլրդ դոլար է կորցրել, Continental AG ավտոպահեստամասեր արտադրող գերմանական ընկերության սեփականատեր Գեորգ Շեֆլերը (14 մլրդ դոլարի կորստով), Tencent ինտերնետ-հսկայի հիմնադիր Մա Հուաթենը (10,1 մլրդ դոլարի կորստով), աշխարհի խոշորագույն հեռուստահաղորդակցական ընկերություններից մեկի՝ America Movil-ի սեփականատեր Կառլոս Սլիմը (9,3 մլրդ դոլարի կորստով):

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ