17 12 2018

Կրկին բողոք․ իրավիճակն այս անգամ լարվել է Արարատում․ Shamshyan.com

Կրկին բողոք․ իրավիճակն այս անգամ լարվել է Արարատում․ Shamshyan.com

Դեկտեմբերի 17-ին լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Արարատ քաղաքի մի խումբ բնակիչներ հավաքվել են Արարատի քաղաքապետարանի դիմաց և պահանջում են քաղաքապետ Հայկ Հայկյանի հրաժարականը:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին, որ իրենք ստորագրահավաք են կատարել և այդ հարցով դիմել են անգամ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որպեսզի խնդիրը լուծվի արդարացիորեն՝ ի շահ քաղաքի բնակչության:

«Մենք արդեն հոգնել ենք նման քաղաքապետ ունենալու «հաճույքից» և ուզում ենք այնպիսի քաղաքապետ ունենալ, ով, իրոք, արժանիքներ ունի»։ Այս պահին մարզի ոստիկանության մեծ թվով ծառայողներ փակել են քաղաքապետարան մտնող մուտքը ու մի պահ հրմշտոց տեղի ունեցավ քաղաքացիների և ոստիկանության ծառայողների միջև։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ