15 12 2018

Բախում Էջմիածնում․ 2 անձ բերման է ենթարկվել

Բախում Էջմիածնում․ 2 անձ բերման է ենթարկվել

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողների նախաձեռնած ակցիայի ընթացքում Էջմիածնում ընդհարում է տեղի ունեցել նրանց և քաղաքացիների միջև:

Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները ձու են նետել ակցիայի մասնակիցների ավտոմեքենաների ուղղությամբ, այնուհետև տեղի է ունեցել հրմշտոց: Բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են մեքենաներով հեռանալ:

Դեպքի վայրում ոստիկաններ են եղել, ովքեր պատ են կազմել՝ կոչ անելով խուսափել բախումներից։ Ոստիկանությունից հաղորդել են, որ միջադեպի հետևանքով երկու անձ բերման է ենթարկվել։

Լուսանկարը՝ Shantnews-ի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ