Google-n ամփոփել է Google Play Best of 2018 Awards քվեարկության արդյունքները, որի ընթացքում օգտատերերն ընտրել են Android-ով գործող սարքերի համար լավագույն հավելվածները, խաղերը, ֆիլմերը եւ գրքերը, հայտնում է РИА Новости-ն։
Վարկանիշի համաձայն՝ լավագույն հավելված է ճանաչվել «Եդադիլ»-ը՝ խանութներում ակցիաներ, զեղչեր և քեշբեքեր», իսկ լավագույն բջջային խաղ՝ «PUBG Mobile»-ը:
2018 թվականի ամենահանրաճանաչ ֆիլմերի վարկանիշում առաջին տեղն է զբաղեցրել «Մրջյուն մարդը և Կրետը» ֆիլմը: Առաջին հնգյակի մեջ են մտել նաև «Երկնաքեր», «Վրիժառուներ. Անվերջության պատերազմ», «Խան Սոլո. Աստղային պատերազմներ: Պատմություններ» և «Դեդփուլ 2» ֆիլմերը:
Գրքերի վարկանիշում լավագույնն է Ջոն Քեհոյի «Ենթագիտակցությունն ամեն ինչ կարող է» գիրքը: Երկրորդ տեղում է Սթիվեն Հոքինգի «Ժամանակի կարճ պատմություն: Մեծ պայթյունից մինչեւ սեւ անցքեր» գիրքը: Երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Ալեն Քարրի «Ծխելը թողնելու հեշտ միջոց» գիրքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը