08 12 2018

«Հայաթ» հյուրանոցում հայտնաբերվել է տնօրենի դին. Shamshyan.com

«Հայաթ» հյուրանոցում հայտնաբերվել է տնօրենի դին. Shamshyan.com

Դեկտեմբերի 8-ին ժամը 04։00-ի սահմաններում, Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է Ոստիկանության  և հայտնել, որ կանչով մեկնել է «Հայաթ» հյուրանոցային համալիր, որտեղ սենյակներից մեկում, հատակին հայտնաբերվել է կնոջ դի։ 

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, ոստիկանները նշված հյուրանոցային համալիրի առաջին հարկում հայտնաբերել են Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Անժելա Ի.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վերջինը մահացել է ծնոտի մասում ստացած հրազենային վնասվածքից։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը նշված հյուրանոցային համալիրի տնօրենն էր։Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, ժամը 04։50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվում, որ «աջ արմնկային շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ այդ քաղաքացին Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Արթուր Ն.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել նշված հյուրանոցային համալիրից։

Նշված հյուրանոցային համալիրում հայտնաբերել են «ԱԿՍ» տեսակի 5.45 մմ տրամաչափի հրազեն, 4  կրակված և 1  չկրակված պարկուճ և 2 դանակ։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ