ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ զինվորներն արդեն նոր որակի ներքնազգեստներ են ստանում, որոնք էականորեն տարբերվում են նախկինում ստացածներից:
«Զորքերում ստանում են այս նոր ներքնազգեստը։ Այն որակապես էականորեն տարբերվում է նախորդից։ Զորամասերում ստեղծվում են այսպիսի լվացքատներ, որտեղ զորքը կարողանա լվացք անել։ Անհատական ցանցերով պարկն այն բանի համար է, որ ամեն մեկն իր շորերը լվա ու չխառնի ուրիշի հետ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ հայկական բանակի զինծառայողները շուտով նաև նոր ճտքակոշիկներ կունենան: ՊՆ-ն հաղորդել է, որ տեղական արտադրության ճտքակոշիկները կարելու ընթացքում օգտագործվում է բացառապես որակյալ հումք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը