08 12 2018

Սիրիայում 30 000 տուն է վերականգնվել

Սիրիայում 30 000 տուն է վերականգնվել

Սիրիայում ավելի քան 30 հազար բնակելի տուն է վերականգնվել երկիր վերադարձող փախստականների համար: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սոլոմատինին:

Նրա խոսքով՝ փախստականների վերադարձի համար անհրաժեշտ պայմանների ստեղծման և տների վերականգնման աշխատանքները շարունակվում են:

2018 թվականի դեկտեմբերի 6-ի դրությամբ վերականգնվել է 30.8 հազար բնակելի տուն, 709 կրթական հաստատություն և 117 բուժհաստատություն: Բացի այդ, վերանորոգվել են մի շարք ավոտճանապարհներ՝ ընդհանուր առմամբ 927 կմ երկարությամբ: Սոլոմատինի խոսքով՝ վերջին մեկ օրվա ընթացքում Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն գրանցվել, իսկ սիրիական Համա նահանգի Սկալբիա բնակավայրում ռուսական կողմը մեկ հումանիտար ակցիա է անցկացրել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ