Ուրբաթ գիշերը Նյու Յորքի ոստիկանությունը հնարավոր պայթուցիկ սարքի մասին տեղեկությունների պատճառով մարդկանց տարհանել է Time Warner Center շենքից, որտեղ տեղակայված է CNN հեռուստաալիքի բյուրոն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեզ տարհանեցին ուղիղ եթերում իմ շոուի թեժ պահին»,- Twitter-ում գրել է հեռուստաալիքի հաղորդավար Դոն Լեմոնը:
CNN-ի փոխանցմամբ՝ անհայտ անձը զանգահարել է ու ասել, որ հեռուստաընկերության շենքում հինգ պայթուցիկ սարք կա:
Դրանից անմիջապես հետո սկսվել է աշխատակիցների տարհանումը: Դեպքի վայր են ժամանել սակրավորներ, հրշեջ բրիգադներ, իրավապահներ, որոնք միառժամանակ փակել են 58-րդ պողոտան ու հարակից փողոցները: Միկրոբլոգում իրավապահները հայտնել են, որ շրջանը փակել են ավտոմեքենաների երթևեկության և հետիոտնի համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը