Լրագրող Արմեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամենավատն էն է, որ ԱԱԾ տնօրենն է վարչապետին բացատրում, թե ինչ արտաքին-քաղաքական հետևանքներ կարող է ունենալ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի կալանավորումը: Օրինակ ա բերում, թե բա՝ դա նման ա, ոնց որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ձերբակալեն…
ԱԱԾ տնօրեննն, արա…
Ու ստացվում է, որ մենակ ԱԱԾ տնօրե՞նն է մեջների ադեկվատը՝ իրավիճակը համարժեք գնահատելու իմաստով:
Լավ, է…»:
Արծրուն Պեպանյանն այս թեմայով ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հրապարակվել է նոր գաղտնալսում: Սպասելի, որ օլիգարխները էլի կպառկեն ասֆալտին…»:
Լրագրող Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչ-որ ուժեր մարտահրավեր են նետել Հայաստանի Հանրապետությանն ու Հայաստանի քաղաքացիներին։ Գաղտնալսման երկու նախադեպերն ու դրանց հանրայնացումը ուղիղ հարվածներ են մեր պետության ազգային անվտանգությանն ու մեր անվտանգությանը։
Ես այլևս չեմ ուզում այս հարցի վերաբերյալ արդարացումներ լսել, ինձ ու շատ-շատերին արդյունքներ են պետք։ Իսկ ո՞րն է արդյունքը․ Գործի դնել ԱԱԾ-ի պատժիչ մեքենան ու մի գիշերվա ընթացքում ձերբակալել գաղտնալսողներին, պատվիրատուներին ու առհասարակ արմատախիլ անել հակահեղափոխության այդ որջը։
Փաստորեն ՀՀ վարչապետին ու ԱԱԾ տնօրենին գաղտնալսելը դարձել է այգում զբոսնելու պես պարապ զբաղմունք։ Իրավիճակն այս անթույլատրելի է։
Կա՛մ պատժեք մեղավորներին կա՛մ էլ մենք կսկսենք կասկածել, որ այս ձայնագրությունները հանրայնացվում են ոչ առանց իշխանությունների իմացության»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը