Սլովակիան երկրից ռուս դիվանագետի է արտաքսել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է երկրի վարչապետ Պետեր Պելեգրինին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ռուս դիվանագետը կասկածվում է լրտեսական գործունեությանը ներգրավված լինելու համար:
«Ռազմական հետախուզությունից ստացած տեղեկության հիման վրա 2018 թվականի նոյեմբերի 22-ին արտաքսվել է Սլովակիայում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդի աշխատակազմից դիվանագետ: Նա հայտարարվել է «անցանկալի անձ», քանի որ զբաղվել է Սլովակիայի ու ՆԱՏՕ-ի դեմ հետախուզական գործունեությամբ»,- ասել է վարչապետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը