05 12 2018

Քննչական կոմիտեն ընտրություններին կիրականացնի ուժեղացված ծառայություն

Քննչական կոմիտեն ընտրություններին կիրականացնի ուժեղացված ծառայություն

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում, դրան հաջորդող շրջանում, քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու և գործունեությունը համակարգելու նպատակով:

ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին մասնավորապես հանձնարարվել է՝

դեկտեմբերի 9-ին իրականացնել ուժեղացված ծառայություն՝ ծառայողների 100%-ի ներգրավմամբ՝ միաժամանակ քննչական կոմիտեի ծառայողների համար հնարավորություն ընձեռելով որպես ընտրող մասնակցել Ազգային ժողովի արտահեթ ընտրություններին

 դեկտեմբերի 9-ին և դրան հաջորդող օրերին արագ արձագանքել ընտրությունների ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումներին, կազմակերպել հաղորդումների սեղմ ժամկետում քննարկումը

 նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման, ինչպես նաև դրանց ընթացքի մասին անհապաղ հաղորդումներ ուղարկել աշխատանքային խմբի ղեկավարին։

 բարդ կամ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող հարցադրումներով միասնական պրակտիկա ապահովելու նպատակով, անհրաժետության դեպքում, խորհրդակցել աշխատանքային խմբի անդամ՝ Ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի հետ:

 Աշխատանքային խմբի ղեկավարին մասնավորապես հանձնարարվել է՝

 գործնական աջակցություն ցուցաբերել Քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններին և ստորաբաժանումներին ընտրության ընթացքում, ինչպես նաև ընտրություններին հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման և լուծման ուղղությամբ

 2018 թվականի դեկտեմբերի 5-ից՝ յուրաքանչյուր օր Քննչական կոմիտեի նախագահին ներկայացնել ամփոփ տեղեկանք՝ նախընտրական քարոզչության, քվեարկության ընթացքում, ինչպես նաև ընտրությանը հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ